Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW5-Series GT-ի վաճառքը կմեկնարկի 2017թ. վերջին

02:06, շաբաթ, 28 նոյեմբերի, 2015 թ.
BMW5-Series GT-ի վաճառքը կմեկնարկի 2017թ. վերջին

BMW ընկերությունը շարունակում է թեստավորել 5-Series-ի «լիցքավորված» տարբերակը GT անվան տակ: Ֆոտոլրտեսներին հաջողվել է լուսանկարել ավտոմեքենան Մյունխենում ճանապարհային փորձարկումների ժամանակ: World Car Fans-ի տվյալներով` նորույթի վաճառքը պետք է մեկնարկի 2017թ. վերջին:
     Դատելով նկարներից` մոդելն ստացել է թեք տանիք, նեղ լուսարձակներ, ջեչմափոխանակիչի անսովոր ցանց և նոր բանեցման համակարգ: Ավտոմեքենան իր նախորդից զգալիորեն թեթև է լինելու` շնորհիվ նոր պլատֆորմի կիրառման, որի վրա կառուցված է 7-Series մոդելը:

Մեքենայի տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` մոդելի շարժիչային գամմայի մեջ կմտնի 3.0-լիտրանոց բենզինային ագրեգատը` վեց մխոցով: Շարժիչի հզորությունը կկազմի 326 ձիաուժ: Սպասվում է նաև 4.4-լիտրանոց V8 բենզինային ագրեգատի ի հայտ գալը, որը կունենա 449 ձիաուժ հզորություն և 650 Նմ պտտող պահ: Հասանելի կլինեն նաև դիզելային շարժիչներ:
     BMW 5-Series նոր սեդանի սովորական տարբերակի պրեմիերան տեղի կունենա Փարիզի ավտոսրահում, որը կբացվի 2016թ. աշնանը: Մեքենան կառուցվելու է CLAR պլատֆորմի վրա: Ավտոմեքենայի մշակման ժամանակ ակտիվորեն կիրառվել է ածխածնային մանրաթելը:

5328 | 0
Facebook