Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գնդակոծությունից տուժած գյուղերին կառավարությունը 66 միլիոն դրամ կհատկացնի

14:35, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Գնդակոծությունից տուժած գյուղերին կառավարությունը 66 միլիոն դրամ կհատկացնի
     Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած բնակիչների վնասների փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին կհատկացվի ավելի քան 66 մլն դրամ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
     Կառավարության պահուստային ֆոնդից 25 մլն դրամ կհատկացվի նաև Քաղաքաշինության նախարարությանը և Տավուշի մարզպետարանին՝ Պտղավան համայնքում Դեբեդ գետի վրա նոր կախովի կամրջի կառուցման նպատակով:
4446 | 3
Facebook