Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքապետարանը լսեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներին, տեսնենք շարունակությունն ինչ կլինի». Անահիտ Բախշյան

14:21, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
«Քաղաքապետարանը լսեց «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներին, տեսնենք շարունակությունն ինչ կլինի». Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի բաց նամակը՝ քաղաքապետին.

Սեպտեմբերի 25-ին «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Էրեբունի-Երևան տոնակատարության ծախսերի մի մասը սահմանամերձ գյուղերի խնդիրներին ուղղելու առաջարկով: Համոզված եմ, որ Դուք ևս շատ մտահոգ եք այս մասին ու Ձեր մտքում ևս ունեք հետաքրքիր գաղափարներ: Կարծում եմ՝ շատ արդյունավետ կլինի, եթե կազմակերպեք մի քննարկում, որին հրավիրեք նաև այդ երիտասարդների ներկայացուցիչներին ու լինի բաց և անկեղծ մտքերի փոխանակություն, որից կշահեն թե՛ Ձեր, թե՛ երիտասարդների գաղափարները: Համոզված եմ, որ նման երկխոսությունը կամրացնի քաղաքապետ-հասարակություն փոխադարձ վստահությունը: Տեղեկացնում եմ, որ այսօր, հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի օգնական, երիտասարդության հետ կապերի պատասխանատու Սամվել Մերթարջյանի հետ տեղի ունեցավ քննարկում «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպության անդամների հետ, որի արդյունքում ձևավորվեց առաջարկություների փաթեթ: Մասնավորապես, Երևանի վարչական շրջանների ղեկավարները համագործակցության համաձայնագրեր են կնքել տարբեր մարզերի մարզպետերի հետ ու առաջարկվեց, որ այդ համագործակցությունն իրականացվի «Աջակցենք սահմանամերձ գյուղերին» հասարակական կազմակերպության անդամների հետ և այլ նման առաջարկներ: Պարոն Մերթարջյանը խոստացավ այդ փաթեթը ներկայացնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Կարծում եմ, այս համագործակցության շնորհիվ մարզերի սահմանամերձ գյուղերին արվող օգնության նկատմամբ վստահության աստիճանն ավելի կբարձրանա ու կապահովվի թափանցիկությունը»:
2890 | 2
Facebook