Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման ու Պուտինն ընդհանուր լեզու են գտել. New Yorker

13:10, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Օբաման ու Պուտինն ընդհանուր լեզու են գտել. New Yorker

Վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առճակատման մեջ են գտնվել, բայց սիրիական հակամարտության լուծման հարցում կարողացել են ընդհանուր լեզու գտնել: Նման կարծիք է հայտնել ամերիկյան The New Yorker պարբերականը՝ նյութը համեմելով այս ծաղրանկարով:

Պարբերականի փոխանցմամբ` Օբաման հայտարարել է, որ այժմ համաշխարհային խաղաղությունը փորձության է ենթարկվում Սիրիայում, որտեղ մի կողմում գտնվում է Բաշար Ասադն, «ով սպանել է 1000-ավոր յուրայինների», իսկ մյուս կողմում «Իսլամական պետություն»-ն է, «որը գլխատում է գերիների, սպանում անմեղ քաղաքացիների ու ստրկացնում կանանց»: Օբաման 2 կողմերի գործողություններն էլ բնութագրել է իբրև «վիրավորանք միջազգային հանրությանը»: ԱՄՆ նախագահն այս հարցում հստակ դիրքորոշում ունի. Ասադի և «Իսլամական պետության» ռեժիմները պետք է տապալվեն:

Սակայն, ըստ պարբերականի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում հետևել Օբամայի խաղի կանոններին ու փորձում է Միացյալ Նահանգներին ներկայացնել իբրև համաշխարհային հրահրողի: ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում Պուտինը խոսել է ԱՄՆ-ի` այլ երկրներում ժողովրդավարական հեղաշրջումներ կատարելու սովորույթի մասին: Նա այդ մարտավարությունը համեմատել է ԽՍՀՄ կողմից որդեգրված մարտավարության հետ, որտեղ ինչ-որ բան դեպի լավը փոփոխելու փորձերը հաճախ ողբերգական հետևանքներ են ունեցել:

Ըստ ամերիկյան պարբերականի` Վլադիմիր Պուտինի վարած արտաքին քաղաքականությունը նրան ցինիկի վարկանիշ են ապահովել: Նշվում է, որ Պուտինն ակնհայտ փորձեր է կատարում Մերձավոր Արևելքում Ռուսաստանի` որպես առաջատարի դիրքերն ապահովելու համար, այն դեպքում, երբ Օբաման ոչ մի կերպ չի փորձում խոչընդոտել նրան: Ավելին, Օբաման պատրաստ է զիջումների գնալ ու համագործակցել Ռուսաստանի ու Իրանի հետ, եթե այդ պետություններն աջակցեն իրեն Ասադի ռեժիմի տապալման հարցում: Պարբերականի հոդվածագիրների կարծիքով` ԱՄՆ նախագահը գերադասում է վճարել Սիրիայում իր անգործության համար, քան թե ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հակամարտության լուծման գործում:

8692 | 1
Facebook