Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր սկանդալ ՀԷՑ-ում. «ՀԺ»

10:08, ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2015 թ.
Նոր սկանդալ ՀԷՑ-ում. «ՀԺ»
     Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ ներկայում ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։
     «Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի չարաշահումների և խախտումների մասին է։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար։
     ՀԷԿ-ի արտադրած իքս ծավալի էլեկտրաէներգիան ՀԷՑ-ի վրա վաճառվել է դրա մոտ 1,5 անգամ շատ ծավալի տեղ արդյունքում մոտ 95 միլիոն դրամ գումար ստացել չարտադրված էլեկտրաէներգիայի համար։ Տեղեկություններ կան, որ դա արվել է ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում ծրագրային կեղծումներ կատարելով։ «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանին»,-գրել է թերթը։
     Մանրամասներն՝ այսօրվա համարում:
5342 | 0
Facebook