Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բեքհեմը որդու համար գնել է իր ինքնագրով մարզաշապիկը

00:03, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Բեքհեմը որդու համար գնել է իր ինքնագրով մարզաշապիկը
     Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը 10 հազար ֆունտ սթերլինգով գնել է Լոնդոնի «Արսենալ»-ի սեփական ինքնագրով մարզաշապիկը։
Ֆուտբոլիստը, բարեգործական միջոցառման շրջանակներում, ձեռք է բերել մարզաշապիկը՝ նվիրելով այն որդուն՝ Ռոմերոյին՝ ծննդյան օրվա առթիվ։ Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Բեքհեմի որդին դարձել է 13 տարեկան։ Նա «Արսենալ»-ի երկրպագու է և մարզվում է ակումբի ակադեմիայում։

Նշենք նաև, որ բարեգործական միջոցառման շրջանակներում հավաքվել է 7 մլն ֆունտ սթերլինգ։ Գումարը կփոխանցվի Մեծ Բրիտանիայի խոցելի խմբերի երեխաներին օգնելու համար։
7628 | 0
Facebook