Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թիվ 27 դպրոցի տնօրեն ով էլ ընդունվեր` քաղաքապետարանը կշնորհավորեր

16:13, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
Թիվ 27 դպրոցի տնօրեն ով էլ ընդունվեր` քաղաքապետարանը կշնորհավորեր

Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն, անդրադառնալով թիվ 27 դպրոցում տնօրենի՝ այսօր տեղի ունեցած ընտրության մրցույթին, հատկապես, երբ իր թեկնածությունն է դրել (և ինչպես քիչ հետո պարզվեց՝ հաղթել) նաև նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանն, ով դատապարտվել էր պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար, ասաց. «Այսօր մի քանի դպրոցում մրցույթներ են ընթանում, նաև՝ 27-ում: Այն առանձնացված չէ մյուսներից: Տնօրենը ներկայացրել է իր թեկնածությունը և ամեն ինչ կազմակերպվում է օրենքով սահմանված կարգով: Ով կհաղթի, մենք կշնորհավորենք նրանք… Եթե մարդն ազատվել է, ուզում է գնալ, նորից մասնակցել այդ մրցույթին, մենք չենք կարող արգելել, սահմանափակել մարդու իրավունքները, եթե, իհարկե, օրենքով նա իրավունք ունի մասնակցելու: Ամեն ինչ թողել ենք դպրոցին և կառավարման խորհրդին, իրենց որոշումն է, և իրենք թող որոշեն` իրենց որ տնօրենն է պետք»,- ասաց նա:
     Նրա խոսքով` դպրոցները դասվարների պահանջ ունեն. «Նրանք, ովքեր մտածում են, որ առանց ծանոթի հնարավոր չէ ընդունվել դպրոց աշխատանքի, հայտարարում եմ՝ մենք դասվարների խնդիր ունենք, եկե՛ք, դիմե՛ք, դասարանները շատացել են»,- ասաց Գ. Սողոմոնյանը:

8112 | 1
Facebook