Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանի հոգեբուժարաններում խուզում են հիվանդ կանանց մազերն ու վաճառում

16:05, երեքշաբթի, 25 օգոստոսի, 2015 թ.
Հայաստանի հոգեբուժարաններում խուզում են հիվանդ կանանց մազերն ու վաճառում
     Վերջին օրերին ակտիվացել են խոսակցությունները ՀՀ-ում գործող հոգեբուժարանների շուրջ և դրանք, որքան էլ զարմանալի է, վերաբերում են հոգեբուժարաններում բուժվող հիվանդների մազերին: Ասում են՝ Հայաստանի որոշ հոգեբուժարաններում անճար, խեղճ ընտանիքներից եկած կանանց ու աղջիկներին հավատացնում են, թե իրենց հիվանդությունը որոշակիորեն կապված է երկար մազերի հետ, և բուժումը սկսելուց առաջ պետք է կտրել մազերը, և որ դա կնպաստի բուժման գործընթացի արագացմանը:
     Հավատալով բժիշկներին՝ հիվանդները համաձայնում են կտրել մազերը: Ասում են նաև, որ մազերը ոչ թե դեն են նետվում, այլ՝ թանկ գնով վաճառվում: Ըստ լուրերի՝ երբ հիվանդների հարազատների բողոքում են, բուժանձնակազմը հակադարձում է, թե մազերը կտրելու համար հիվանդից թույլտվություն են ստացել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
10241 | 6
Facebook