Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պատմվածքը սիրո, կյանքի և մահվան վերաբերյալ հեղինակի մտորումների արգասիքն է. հրապարակվել է Առլեն Շահվերդյանի «Ապրումակցում» էլեկտրոնային գիրքը

19:05, հինգշաբթի, 13 օգոստոսի, 2015 թ.
Պատմվածքը սիրո, կյանքի և մահվան վերաբերյալ հեղինակի մտորումների արգասիքն է. հրապարակվել է Առլեն Շահվերդյանի «Ապրումակցում» էլեկտրոնային գիրքը

Հրապարակվել է Առլեն Շահվերդյանի էլեկտրոնային նոր գիրքը՝ «Ապրումակցում» վերնագրով: Պատմվածքը սիրո, կյանքի և մահվան վերաբերյալ հեղինակի մտորումների արգասիքն է: Գրքում արծարծվող թեմաներն են դիակիզման անթույլատրելիությունը և ապրումակցման երևույթի կարևորումը:
     ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում գրող, արձակագիր Առլեն Շահվերդյանն ասաց, որ ստեղծագործում է պատանեկան հասակից: Հիմնականում գրում է չափածո և արձակ:
     «Ինձ համար նախընտրելի թեմաներն են սերը, բնությունը, կինը, մարդ-բնություն, մարդ-մարդ հարաբերությունները: Ստեղծագործելու համար միշտ գտնում եմ ժամանակ և ներշնչանք»,- անկեղծացավ գրողը:
     «Արդեն հրատարակել եմ տպագիր 4 և էլեկտրոնային 7 գիրք: Ժամանակի տեղեկատվական գործիքարանի օգտագործմամբ գրքերս լայն տարածում են գտնում ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի ընթերցողների շրջանում»,- ասաց հեղինակը:

7289 | 0
Facebook