Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այգեհովիտ և Վանաշեն գյուղի բնակիչները մեկ ամիս ոռոգման ջուր չեն ունեցել

19:08, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Այգեհովիտ և Վանաշեն գյուղի բնակիչները մեկ ամիս ոռոգման ջուր չեն ունեցել
     Այգեհովիտ և Վանաշեն գյուղի բնակիչները զանգահարել են Օմբուդսմենի թեժ գիծ և հայտնել, որ իրենք ոռոգման ջուր ստանալու համար պայմանագրեր են կնքել համապատասխան ջրօգտագործող ընկերությունների հետ, սակայն իրենց մոտ մեկ ամիս ջուր չեն տալիս, որի հետևանքով իրենց բերքը կարող է փչանալ:
     Օմբուդսմենի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակից Մարտիկ Մարտիրոսյանը հեռախոսազրույց է ունեցել համապատասխան ջրօգտագործող ընկերությունների պատասխանատու աշխատակիցների հետ, ովքեր հայտնել են, որ նախապես կազմված ցուցակի համաձայն քաղաքացիներին պետք է տրվեր ոռոգման ջուր, սակայն խնդիրներ են առաջացել, որի հետևանքով հնարավոր չի եղել այն իրականացնել:
     Օմբուդսմենի ներկայացուցիչն առաջարկել է հնարավորինս հրատապ ապահովել քաղաքացիներին ոռոգման ջրով, որին ի պատասխան պատասխանատու աշխատակիցները հայտնել են, որ կկատարվեն աշխատանքներ, որպեսզի գյուղերը ապահովվեն ոռոգման ջրով՝ հնարավորինս շուտ:
     Արդյունքում, 2 գյուղերի բնակիչները տեղեկացրել են Օմբուդսմենի ներկայացուցչին, որ իրենց ոռոգման ջրի հարցը կարգավորվել է:

Այգեհովիտ և Վանաշեն գյուղի բնակիչները զանգահարել են Օմբուդսմենի թեժ գիծ և հայտնել, որ իրենք ոռոգման ջուր ստանալու համ...

Posted by Armenian Ombudsman on 3 Օգոստոս, 2015
5387 | 1
Facebook