Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատամարտիկների՝ դեռևս չհրապարակված պատմությունները՝ Սուրեն Սարգսյանի՝ «Վարք զինվորաց» գրքում

17:01, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
Ազատամարտիկների՝ դեռևս չհրապարակված պատմությունները՝ Սուրեն Սարգսյանի՝ «Վարք զինվորաց» գրքում

Կայացավ ազատամարտիկ, լրագրող, հրապարակախոս Սուրեն Սարգսյանի հեղինակած «Վարք զինվորաց» գրքի շնորհանդեսը, որում ներկայացված են Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկների՝ դեռևս չհրապարակված պատմությունները:

«Գրքում մեր տղերքի պատմություններն են. ովքե՞ր էին, ե՞րբ սկսվեց շարժումը, ով ի՞նչ ճանապարհ անցավ, ո՞վ իր միլիոնները ներդրեց, ո՞վ իր կյանքը ներդրեց և ո՞վ ամբողջովին դարձավ հայրենիքի զինվոր»,- ասաց Սուրեն Սարգսյանը: Նրա խոսքով` գրքի հանճարեղությունն այն է, որ հերոսները մեր ժամանակակիցներն են և ողջ են:

«Սա առաջին գիրքն է, արդեն 2-րդն է գրվում, որը շատ ավելի ծավալուն կլինի»,- նշեց գրքի հեղինակը:

3377 | 0
Facebook