Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 շաբաթվա դադարից հետո հունական ֆոնդային բորսան բացվել է 23% անկումով

12:13, երկուշաբթի, 03 օգոստոսի, 2015 թ.
5 շաբաթվա դադարից հետո հունական ֆոնդային բորսան բացվել է 23% անկումով

Հունաստանի ֆոնդային բորսան այսօր` օգոստոսի 3-ին վերսկսել է իր աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, 5 շաբաթվա դադարից հետո հունական ֆոնդային բորսան իր աշխատանքը վերսկսել է հիմնական գործակցի 23% անկումով:

Աղբյուրը նշում է, որ երկրի ամենամեծ կոմերցիոն բանկի` Հունաստանի ազգային բանկի ակտիվները նվազել են 30%-ով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանի ֆոնդային բորսան պետք է վերսկեր իր աշխատանքները հուլիսի 28-ից: Հուլիսի 20-ից երկրի ամբողջ տարածքում իրենց աշխատանքներն են վերսկել նաև բանկերը: Բայց, չնայած եվրոպական գործընկերների հետ ձեռքբերված համաձայնության, հունական իշխանությունները դեռևս չեն չեղարկել բանկային գործարքների վրա կիրառված սահմանափակումները. միջազգային փոխանցումներ դեռևս հնարավոր չէ կատարել, իսկ հույները մեկ շաբաթվա ընթացքում իրենց հաշիվներից կարող են կանխիկացնել ոչ ավելի, քանի 420 եվրո:

9325 | 0
Facebook