Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարադրամի փոխարժեքների պատկերը հայաստանյան բանկերում

12:45, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Տարադրամի փոխարժեքների պատկերը հայաստանյան բանկերում

Հայաստանյան բանկերն այսօր` հուլիսի 29-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները:

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 477.21 դրամ, վաճառք` 480.93 դրամ:

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 525.12 դրամ, վաճառք` 534.41 դրամ:

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք 7.84 դրամ, վաճառք` 8.16 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «Պրոկրեդիտբանկ»-ը, «ԲՏԱ Բանկ»-ը, «Զարգացմանբանկ»-ը և «Պրոմեթեյ Բանկ»-ը` 478 դրամ, նվազագույնը «Յունիբանկ»-ում է`475.50 դրամ: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքը «Մելաթ Բանկ»-ում, «Զարգացմանբանկ»-ում, «Արդշինբանկ»-ում և «Արարատբանկ»-ում է` 481.50 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 480 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքը «ԲՏԱ Բանկ»-ում է` 528 դրամ, նվազագույնն` «Արարատբանկ»-ում և «Անելիքբանկ»-ում է` 523 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը կազմում է 536 դրամ` «Արարատբանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Արմսվիսբանկ»-ը` 532 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.92 դրամ է` «ԲՏԱ Բանկ»-ում և «Պրոմեթեյ Բանկ»-ում: Նվազագույնն` «ԷյչԷսԲիՍի բանկ»-ում է` 7.65 դրամ: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն «Արցախբանկ»-ում է` 8.35 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում է «Ինեկո բանկ»-ը` 8.07 դրամ:

5705 | 0
Facebook