Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բլատերը վախենում է լքել Շվեյցարիան՝ բերման ենթարկվելու վտանգից ելնելով

21:26, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Բլատերը վախենում է լքել Շվեյցարիան՝ բերման ենթարկվելու վտանգից ելնելով
     ՖԻՖԱ-ի նախագահ Զեփ Բլատերը մոտ ժամանակներս մտադիր չէ լքել հայրենիքը՝ վախենալով, որ իրեն բերման կենթարկեն։ «Ինձ բերման ենթարկելը հնարավոր է։ Ոչ թե այն պատճառով, որ ամերիկացիները հստակ բան ունեն իմ դեմ, այլ այն պատճառով, որ դա կարող է ազդել հասարակական կարծիքի վրա։ Մինչև ամեն ինչ չբացահայտվի, ես ռիսկ չեմ անի ճանապարհորդել։ Այս ցունամիից հետո ինձ մի փոքր ժամանակ է պետք ուշքի գալու համար։ Ինքնավստահ չլինելը յուրաքանչյուր առաջնորդի թշնամին է, բայց ես հավատում եմ նրան, ինչ անում եմ։ Ես մտադիր չեմ կրկին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար, բայց ես կրկին այստեղ եմ և մտադիր եմ պայքարել ոչ թե ինձ համար, այլ՝ կազմակերպության, որը գլխավորում եմ։ Քննադատությունն ինձ չի զայրացնում, սակայն ցավ է պատճառում ատելությունը։ Ես վախենում եմ, քանի որ մարդիկ ուզում են կործանել ՖԻՖԱ-ն։ Բոլոր մարդիկ ունեն վախեր։ Օրինակ՝ մահվան վախը։ Բայց ես ոչնչից, ինչ կախված է ՖԻՖԱ-ում իմ աշխատանքի հետ, չեմ վախենում»,- ասել է Բլատերը՝ «Welt am Sonntag» պարբերականին տված հարցազրույցում։ Հատկանշական է, որ Բլատերը հրաժարվել է մեկնել Կանադա, որտեղ ավարտին է մոտենում կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Բլատերի փոխարեն գավաթը կհանձնի ՖԻՖԱ-ի փոխնախագահ Իսա Խայաթուն։
7841 | 0
Facebook