Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հնարավոր է` շարժումը որոշակի դադար ապրի, այնուհետ նորից բռնկվի. Լիլիթ Պիպոյան

17:26, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Հնարավոր է` շարժումը որոշակի դադար ապրի, այնուհետ նորից բռնկվի. Լիլիթ Պիպոյան

Երգչուհի Լիլիթ Պիպոյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին, նշեց` ուրախ է, որ երիտասարդները դուրս եկան փողոց` իրենց բողոքն արտահայտելու:

«Յոթօրյա բողոքի դիմաց նրանք ստացան օդից կախված խոստում, սակայն այս ընդվզումից հետո այլևս նիհր չի լինելու: Հնարավոր է, որ շարժումը որոշակի դադար ապրի` մինչև աուդիտի ավարտը, այնուհետ նորից բռնկվի»,- վստահ է երգչուհին: Նրա կարծիքով` ոստիկանները Բաղրամյան պողոտան ազատելու համար բռնի գործողությունների չեն դիմի: «Կարծում եմ` պողոտան ինքնըստինքյան կբացվի, այդ միտումը կա»,- եզրափակեց Լիլիթ Պիպոյանը:

3558 | 1
Facebook