Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հունաստանը չի վճարել Արժույթի Միջազգային հիմնադրամի պարտքը. երկիրը տեխնիկական սնանկացման շեմին է

10:18, չորեքշաբթի, 01 հուլիսի, 2015 թ.
Հունաստանը չի վճարել Արժույթի Միջազգային հիմնադրամի պարտքը. երկիրը տեխնիկական սնանկացման շեմին է

Հունաստանին ֆինանսական աջակցության երկրորդ ծրագիրն ավարտվեցին այսօր: Փաստացիորեն Հունաստանը դուրս եկավ այն բոլոր պայմանագրերից, որոնց հետ պետք է համաձայնեցվեին երկրի ներքին քաղաքականությունն, ու դրա փոխարեն միջազգային կազմակերպութուններից` Եվրոպայի Կենտրոնական բանկից, Արժույթի միջազգային հիամնադրամից և Եվրոհանձնաժողովից, երկիրը կստանար բազմամիլիարդանոց օգնություն:

Հունաստանը չի ստացել ծրագրով նախատեսված ողջ օգնությունն ու չի իրագործել անհրաժեշտ բոլոր բարեփոխումները, իսկ 240 միլիարդ եվրոն անարդյունավետ տնտեսման հետևանքով հօդս է ցնդել` էլ ավելի ծանր բեռի տակ դնելով հույն և եվրոպացի հարկատուներին, ովքեր ստիպված կլինեն պատասխան տալ քաղաքական սխալների համար: 6 տարվա ընթացքում Հունաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 240 միլիարդ եվրոյից հասել է 180 միլիրադի` 40%-ով պակաս: Գործազրկության մակարդակը երկրում հասել է 27%-ի: Այժմ երկիրը փաստացիորեն սնանկ է հայտարարվել, սական պաշտոնական փաստաթղթերում Հունաստանը զերծ է մնում սնանկացում բառից ու կիրառում ժամկետանց պարտավորվածություն եզրը:

Ձախակողմյան Ալեքսիս Ցիպրասի` իշխանության գալուց հետո բանակցությունների 5 ամսվա ընթացքում մի շարք վիճելի հարցեր այդպես էլ լուծում չեն ստացել: Այժմ Հունաստանը չի կարող ստանալ «բաղձալի» 7,2 միլիարդ եվրո օգնությունը, որն անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններին բազմամիլիարդանոց պարտքերը մարելու համար: Այդ ֆոնին լուրջ փորձություններ են սպասվում նաև եվրոպական միասնական արժույթին` եվրոյին:

Իսկ Հունաստանում տիրող իրավիճակի հետևանքով, «Բլումբերգ»-ի հետազոտություններով, միլիարդատերերը միայն 1 օրվա ընթացքում 70 միլիարդ դոլար են կորցրել:

Այն ֆոնին, որ Հունաստանը դուրս կգա ԵՄ կազմից ու սնանկ կհայտարարի իրեն, միջազգային ֆոնդային բորսաներում կտրուկ անկումներ են գրանցվել: Մասնավորապես, S&P-ի ինդեքսը նվազել է 2,1%-ով, NASDAQ-ինը` 2,4%-ով, Euro Stoxx-ինը 4,2%-ով, իսկ Shenzhen Composite Index-ը` 6,1%-ով:

5527 | 0
Facebook