Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հիմա շատ կարևոր է, որ էս քարոզչական կուտը ժողովուրդը չուտի. Դավիթ Սանասարյան

21:01, շաբաթ, 27 հունիսի, 2015 թ.
Հիմա շատ կարևոր է, որ էս քարոզչական կուտը ժողովուրդը չուտի. Դավիթ Սանասարյան
     «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«

Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ձեր հոգուն մեռնեմ, խնդրում եմ, աղաչում եմ, շատ գրեք ու մարդկանց իրազեկեք, որ Սերժի էսօրվա հայտարարությունը պարզ ծուղակ է՝ պատրաստած Կրեմլից:

Ժողովրդի ուժը հիմա շատ մեծ է, ու իշխանությունները էս պահին մի բանից են վախենում. Եթե ժողովուրդը չուտի Սերժի կուտը ու մնա Բաղրամյանում, Սերժենց փայ բորշը թթվելու է իրանց իսկ ստամոքսներում:

Ուզում եմ բոլորիդ համար պարզ լինի թե ինչ տեղի ունեցավ, փաթեթը ներկայացնում եմ մի անգամ ևս.

Ռուսաստանը Ադրբեջանին հրահանգ տվեց, որ սկսեն կրակելը հենց Հայաստանի սահմանների ուղղությամբ, Ռուսաստանը իբր վարկ տրամադրեց, որ Հայաստանը սպառազինությունը ուժեղացնի, բայց իրականում վարկ տրամադրեց ու Սերժին թելադրեց թե ոնց ձիով քայլ անի ու ակտիվիստներին թուլացնի: Իրականում այդ վարկով Սերժենք պետքա ձգեն մի քանի ամիս, ու էդ ընթացքում հասկանան թե ինչ են անելու, միայն թե ցրեն ակտիվիստներին: էլ չասեմ, որ Պերմյակովի գործն ու Հրաչյա Հարությունյանին ՀՀ իրավապահներին հանձնելն էդ փաթեթի բաղկացուցիչներից մասերն են....

Ժողովուրդ, էդ վարկերը մեր քթից են հանելու, խնդրում եմ, սա հաղթանակ մի համարեք, սա խորը ծուղակ է, ու էսօր պետք է ավելի շատ հավաքվենք, եթե քիչ լինենք, շատ հնարավոր է, որ էսօր ցրելու փորձ անեն, ինչքան ձև ունեք մարդ կանչեք...

Հաղթանակը մերն է լինելու, մի քիչ համբերություն ու վերջ....»:

Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ձեր հոգուն մեռնեմ, խնդրում եմ, աղաչում եմ, շատ գրեք ու մարդկանց իրազեկեք, որ Սերժի էսօրվա հայ...

Posted by Davit Sanasaryan on 27 Հունիս, 2015
4914 | 4
Facebook