Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գագիկ Խաչատրյան. «Կոմայի մեջ գտնվող Բոյցովը չի վերադառնա բռնցքամարտ»

21:33, չորեքշաբթի, 27 մայիսի, 2015 թ.
Գագիկ Խաչատրյան. «Կոմայի մեջ գտնվող Բոյցովը չի վերադառնա բռնցքամարտ»
     Ռուս բռնցքամարտիկ Դենիս Բոյցովի մենեջեր Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ մարզիկն, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա ռինգ։
«Դենիսը մինչ այժմ կոմայի մեջ է։ Բժիշկներն ասում են, որ նրա վիճակը պետք է լավանա։ Նման իրավիճակում բռնցքամարտի հույս չկա։ Հավատում ենք միայն առողջության վերականգնմանը։ Դենիսն ունի մարզական ապահովագրություն, որը կհատուցի բոլոր ծախսերը»,- ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ռուս բռնցքամարտիկ Դենիս Բոյցովը գլխի ծանր վնասվածքների արդյունքում գտնվում է արհեստական կոմայի մեջ։
5959 | 0
Facebook