Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում». Երվանդ Զախարյան

15:08, չորեքշաբթի, 13 մայիսի, 2015 թ.
«Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում». Երվանդ Զախարյան
     «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը (ՀԷՑ) 37,6 մլրդ դրամի վնաս է կրել՝ ատոմակայանի չնախատեսված վերանորոգման, սակավաջուր տարի լինելու և ռեժիմների խախտման պատճառով, որոնց համար ընկերությունը պատասխանատու չէ: Ստեղծված իրավիճակը թելադրում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշել է, որ սակագների փոփոխությունը, որի ուղղությամբ աշխատանքները տարվում են ՀԷՑ-ի ներկայացված հայտի հիման վրա, ստեղծված իրավիճակի թելադրանքն է: Բացի կորուստներից, վերջին մեկ-երկու տարիների ընթացքում առկա է նաև նկատվող ռուբլի-դոլար հարաբերակցության ազդեցությունը: Նախարարի կարծիքով՝ սակագնի վերանայման համար ներկայացված առաջարկները հիմնավոր են:
     Հիշեցնենք նաև, որ ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով:
     Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ:
7789 | 3
Facebook