Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կհարգի՞ արդյոք Օբաման հայերի հրավերը. «ՀԺ»

10:26, ուրբաթ, 01 մայիսի, 2015 թ.
Կհարգի՞ արդյոք Օբաման հայերի հրավերը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ կատարելիք առաջիկա այցի մասին: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մայիսի 7-9-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում սպասվող միջոցառումներին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Կհարգի՞ արդյոք այդ հրավերը Օբաման, թե՝ ոչ, հայտնի չէ:

Նույն աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի այցի ընթացքում պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն: Իրականում, Սարգսյանը ԱՄՆ է մեկնում հիմնականում տեղի հայ համայնքի հետ հարաբերությունները հարթելու և որոշակի ֆինանսական հոսքեր ու ներդրումներ ապահովելու նպատակով:

Բանն այն է, որ ԱՄՆ հայ համայնքը, որն աշխարհում ամենամեծերից մեկն է համարվում, բավական բացասական վերաբերմունք ունի ՀՀ իշխանությունների հանդեպ, իսկ ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին չի հաջողվում շտկել իրավիճակը»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

6177 | 3
Facebook