Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորումը փոխել է իր անվանումը

14:05, երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
«Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորումը փոխել է իր անվանումը

Նիգերիայում գործող «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորումը փոխել է իր անվանումը: Այն այժմ կոչվում է ««Իսլամական պետության» արևմտաաֆրիկյան նահանգ» ISWAP: Այս մասին հայտնում է «Ինդեփենդեթ»-ը: Ահաբեկիչներն արդեն «նշել են» իրենց անվանափոխությունը՝ շաբաթ օրը հարձակում գործելով Կարամգա կղզու վրա, որտեղ գտնվում են նիգերիական զորքերը: 10 մոտորանավակներով նրանք կղզի են բարձրացել ու մեծ կորուստներ տվել պետական զինված ուժերին:

Խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքայը հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետության»-ը դեռ մարտ ամսին:

«Բոքո հարամ»-ը ձևավորվել էր 2002-ին: Նրա անունը թարգմանաբար նշանակում էր՝ «Արևմտյան կրթությունը մեղք է»: Այն հիմնականում գործում էր Նիգերիայում և նրա հարակից պետություններում ու պայքարում է շառիաթի օրենքների հաստատման համար՝ դեմ արտահայտվելով արևմտյան կրթությանը: «Բոքո հարամ»- ն իրականացրել է բազմաթիվ ահաբեկչություններ, այդ թվում և՝ դպրոցների վրա: Հարյուրավոր աշակերտների ու աշակերտուհիների առևանգելով՝ ահաբեկիչները տարել են անհայտ ուղղություններով՝ ստիպելով տղաներին դառնալ ահաբեկիչներ, իսկ աղջիկներին բռնի ամուսնացնելով:

6557 | 0
Facebook