Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում` Իտալիայի հայկական եկեղեցում

14:35, շաբաթ, 25 ապրիլի, 2015 թ.
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառում` Իտալիայի հայկական եկեղեցում
     Իտալական թերթերն այսօրվա իրենց հրապարակումներում լայնորեն անդրադարձել են Իտալիայի հայ առաքելական սուրբ եկեղեցու նախաձեռնությամբ կազմակերպված էկումենիկ արարողությանը, որը տեղի է ունեցել ապրիլ 24-ին Միլանի գլխավոր մայր եկեղեցում՝ Դուոմոյում: Արարողությանը ներկա է եղել և նախագահել է Եվրոպայի ամենամեծ կաթոլիկ թեմի՝ Լոմբարդիայի արքեպիսկոպոս, կարդինալ Անջելո Սկոլան: Իտալիայի հայ առաքելական սուրբ եկեղեցու պատասխանատու Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հրավերով արարողությանը մասնակցել են նաև Հյուսիսային Իտալիայի կաթոլիկ թեմերի թեմակալ առաջնորդներ, Լոմբարդիայի արքեպիսկոպոսարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում և Միլանում գործող ավելի քան 10 քույր եկեղեցիների թեմակալներ, պատասխանատուներ և ներկայացուցիչներ, քաղաքային, մարզային և նահանգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Իտալիայում հավատարմագրված 10-ից ավել երկրների գլխավոր հյուպատոսներ և դեսպաններ, ինչպես նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը:
2999 | 0
Facebook