Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եգիպտոսի նախկին նախագահին 20 տարվա ազատազրկման են դատապարտել

13:26, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Եգիպտոսի նախկին նախագահին 20 տարվա ազատազրկման են դատապարտել

Կահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին՝ թվով 5-րդ նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը:

Աղբյուրը նշում է, որ Մորսիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 2013թ. երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ մոտ 38 մարդու սպանելու և 500 մարդու ձերբակալելու կարգադրություն տալու հարցով:

Մուհամեդ Մուրսին Եգիպտոսը ղեկավարել է 2012թ. հունիսից մինչև 2013թ. հուլիսը: Նրան հաջորդել է Աբդուլ Ֆաթթահ Ալ-Սիսին, ով լայնածավալ ցույց կազմակերպեց ընդդեմ Մուրսիի՝ պաշտոնանկ անելով վերջինին:

7872 | 0
Facebook