Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքն ապրիլի 24-ին չեղյալ է համարվել Թուրքիայի կողմից. «ՀԺ»

09:45, երեքշաբթի, 21 ապրիլի, 2015 թ.
Ստամբուլ-Երևան չարտերային թռիչքն ապրիլի 24-ին չեղյալ է համարվել Թուրքիայի կողմից. «ՀԺ»
     «Հայկական ժամանակ»-ը գրում է. «Այս մասին երեկ մեզ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարտերային թռիչքով գալ Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեր տեղեկություններով, խոսքը, մասնավորապես, «Դուրղե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ: Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երևան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացած հիստերիայից հետո»,- գրում է թերթը։
     Մանրամասները` թերթի համարում:
3527 | 0
Facebook