Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սուարեսի հետքերով․ հոլանդացի ֆուտբոլիստը որակազրկվել է՝ մրցակցին կծելու համար

23:23, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Սուարեսի հետքերով․ հոլանդացի ֆուտբոլիստը որակազրկվել է՝ մրցակցին կծելու համար
     Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան 10 հանդիպումով որակազրկել է ԴԵՏՈ սիրողական ֆուտբոլային ակումբի անդամ Ջերի Վան Սթային՝ մրցակցին կծելու համար։
Վան Սթայի արարքն ապացուցող լուսանկարը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Թոմաս Սմեդեմը։
«Դերբիի ընթացքում ԴԵՏՈ-ի ֆուտբոլիստը կծել է մրցակցի մեջքը։ Ցավոք, նրա մարզիչը և հանդիպման գլխավոր մրցավարը կարգազանցին չեն հեռացրել խաղադաշտից։ Նման մարդիկ տեղ չունեն ֆուտբոլի դաշտում»,- գրել է Սմեդեմը:
Ինքը՝ Վան Սթան, մեկնաբանելով սկանդալային միջադեպը, հայտարարել է, որ դա ոչ միտումնավոր է ստացվել, քանի որ նա կորցրել է հավասարակշռությունը և ընկել։
Հիշեցնենք, որ կծելը խաղադաշտում արդիական է դարձել շնորհիվ Լուիս Սուարեսի, ով 5 տարի առաջ կծել է ՊՍՎ-ի պաշտպանին, իսկ 2014-ի աշխարհի առաջնությանը կրկնել է իր «սխրանքը»՝ կծելով Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիին։
7198 | 0
Facebook