Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 20-ին

19:15, շաբաթ, 18 ապրիլի, 2015 թ.
Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 20-ին
     Լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, Հրազդան հոլդինգի ղեկավարներ, հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ: Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի` ապրիլի 20-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը տեղի կունենա երեքշաբթի` ապրիլի 21-ին, ժամը 13:00-14:00-ն, «Հրազդան» մարզադաշտում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, ընտանեկան գերեզմանատանը:
2820 | 0
Facebook