Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարահռչակ ֆուտբոլիստները Հայաստանում են

23:43, ուրբաթ, 27 մարտի, 2015 թ.
Աշխարահռչակ ֆուտբոլիստները Հայաստանում են
     Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյաինի 60-ամյակին նվիրված խաղին ընդառաջ` Հայաստան են ժամանել մի շարք աշխարհահռչակ ֆուտբոլիստներ՝ Խրիստո Ստոիչկովը, Իվան Սամորանոն, Վենսան Կանդելան, Պաոլու Ֆերեյրան և Ալդաիրը, փոխանցում է ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը:
     Իվան Սամորանո. «Եկել եմ Չիլիից։ Երկար ճանապարհ եմ անցել, բայց շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: 3 տարի խաղացել եմ Ջորկաեֆի հետ, գիտեմ Հայաստանի մասին, բայց ցանկանում եմ ավելի շատ բան իմանալ: Շնորհակալ եմ Խորեն Հովհաննիսյանին այս հրավերի համար:
     Խրիստո Ստոիչկով.
«Հայաստանը հրաշալի երկիր է: Շատ հյուրընկալ ազգ են հայերը, այստեղ մեզ շատ լավ են ընդունում և ամեն ինչ հիանալի է»:
     Վենսան Կանդելա. «Ես մեծացել եմ Ազնավուրի երգերով: Հետո խաղացել եմ Յուրի Ջորկաեֆի հետ: Առաջին տպավորությունից ինձ Հայաստանը շատ դուր եկավ։ Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Մեծ ուրախությամբ եմ ընդունել հրավերը և ժամանել Հայաստան: Այստեղ ամեն ինչ մեզ շատ է դուր գալիս»:
     Պաոլո Ֆերեյրա. «Ես այստեղ ամենաերիտասարդն եմ, շատ բան չգիտեմ Հայաստանի մասին։ Հույս ունեմ, որ վաղը լավ խաղ կլինի»:
    
     Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամանակակից ֆուտբոլը տարբերվում է իրենց տարիների ֆուտբոլից, աստղերը պատասխանեցին․
     Ալդաիր. «Ֆուտբոլը միշտ լավն է՝ անկախ ժամանակից: Բոլոր ժամանակներում էլ կան մեծագույն ֆուտբոլիստներ»։
     Իվան Սամորանո.«Հիմա, երևի, ավելի եկամտաբեր է ֆուտբոլ խաղալը: Գումարն ավելի շատ է։ Հիմա ֆուտբոլն ավելի կոմերցիոն բնույթ է կրում, իսկ մենք խաղում էինք սրտով»։
     Վենսան Կանդելա. «Ֆուտբոլը միշտ էլ արագ է եղել։ Նախկինում էլ կային ֆուտբոլիստներ, ովքեր մեզնից արագ էին վազում ու լավ էին խաղում։ Եթե դու 20 տարի առաջ չեմպիոն ես եղել, դու հիմա էլ ես չեմպիոն։ Եթե գրագետ խաղաս, ապա հիմա էլ կարող ես խաղալ ֆուտբոլ, նույնիսկ այն փորով, որ տարիներ անց ունես»։
     Պաոլո Ֆերեյրա. «Բարդ է ասել, ֆուտբոլը իրոք շատ է փոխվել, փոխվել են տեխնոլոգիաները։ Ես ավարտել եմ կարիերաս մի քանի տարի առաջ։ Չեմպիոնները հիմա էլ կարող են լավ խաղալ: Հիմա ավելի շատ գումար են վաստակում, քան առաջ։ Ես սպասում եմ, որ ապագայում ֆուտբոլում ավելի շատ փող կլինի, սակայն դա հիմնական գործոն չի լինի։ Կարևորը սերն է, ցանկությունը և մարդկանց երջանկություն պարգևելու ձգտումը:
     Խրիստո Ստոիչկով. «Ֆուտբոլը գլոբալ չի փոխվում։ Փոխվել է վերաբերմունքը։ Հիմա ֆուտբոլը ավելի կոմերցիոն է, ինչը և մեծ խնդիր է այսօր»։
4873 | 0
Facebook