Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրինա Շեյքի նոր զուգընկերը Նիկոլ Շերզինգերի նախկին փեսացուն է

12:58, չորեքշաբթի, 04 մարտի, 2015 թ.
Իրինա Շեյքի նոր զուգընկերը Նիկոլ Շերզինգերի նախկին փեսացուն է

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռունալդուից բաժանվելուց հետո ֆոտոմոդել Իրինա Շեյքը հանրությանն է ներկայացրել իր նոր սիրեցյալին: Ինչպես գրում է «Elle»-ն, գեղեցկուհի Իրինա Շեյքի նոր սիրեցյալը «Ֆորմուլա-1»-ի չեմպիոն, երգչուհի Նիկոլ Շերզինգերի նախկին փեսացու Լյուիս Հեմիլթոնն է:

Աղբյուրը նշում է, որ Շեյքի և Հեմիլթոնի հարաբերությունների մասին լուրերը հաստատվել են զույգի՝ Նյու Յորքում Նաոմի Քեմփբելի կազմակերպած «Fashion For Relief» բարեգործական շոուին միասին այցելելուց հետո:

Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների՝ զույգն արդեն մեկ ամիս է հանդիպում է և Սուրբ Վալենտինի տոնը նույնպես նշել է միասին: Ճիշտ մեկ ամիս առաջ էլ «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնը բաժանվել էր իր հարսնացուից՝ երգչուհի Նիկոլ Շերզինգերից, ում հետ հանդիպում էր շուրջ 8 տարի:

Հաղորդվում է նաև, որ Շերզինգերի և Հեմիլթոնի բաժանման պատճառը հենց երգչուհին է եղել, ով հայտնել է, որ հոգնել է սպասել Հեմիլթոնի ամուսնության առաջարկին, սակայն, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, զույգի բաժանման իրական պատճառը Հեմիլթոնի՝ Շեյքի հանդեպ տածած սերն է եղել:

6022 | 0
Facebook