Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը Նեմցովի սպանությունը պատվիրված և սադրիչ քայլ է որակել (տեսանյութ)

11:30, շաբաթ, 28 փետրվարի, 2015 թ.
Պուտինը Նեմցովի սպանությունը պատվիրված և սադրիչ քայլ է որակել (տեսանյութ)

Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում՝ Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա, սպանվել է Ռուսաստանի ընդդիմադիր հայտնի գործիչ Բորիս Նեմցովը:

Ինչպես գրում է «Գազետա»-ն, 55-ամյա քաղաքական գործչի վրա անհայտ մեքենայից 6 կրակոց են արձակել, որից 4-ը ճակատագրական են եղել:

Հաղորդվում է նաև, որ սպանության պահին տեսախցիկները ֆիքսել են 3 մեքենա` 2 Ford Focus և մեկ Ford Mondeo:

Քաղաքական գործիչն այդ պահին եղել է իր զուգընկերուհու՝ ուկրաինացի 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայայի հետ:

Աղբյուրը նշում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նեմցովի սպանությունը որակել է որպես պատվիրված և սադրիչ բնույթ կրող քայլ՝ ուղղված ՌԴ կառավարությանը:

Պուտինը ցավակցական նամակ է հղել Նեմցովի մորը`Դինա Էյդմանին` խոստանալով պատժել մարդասպաններին:

Քննիչներն արդեն խուզարկել են սպանվածի բնակարանը: Նրանք վերցրել են բոլոր փաստաթղթերը, ձայնագրություններն ու այլ նյութեր:

13482 | 1
Facebook