Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«eBay»-ը դադարեցրել է գործունեությունը Ղրիմում

11:45, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
«eBay»-ը դադարեցրել է գործունեությունը Ղրիմում

«eBay» համացանցային աճուրդը դադարեցրել է իր գործունեությունը Ղրիմի բնակիչների համար: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ հղում անելով ընկերության պաշտոնական կայքին:

Աղբյուրը նշում է, որ ընկերության գործունեության՝ Ղրիմի բնակիչների համար դադարեցումը կապված է ԱՄՆ-ի՝ թերակղզու նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներն ավելի վաղ Ղրիմը պատժամիջոցների միջոցով տնտեսական շրջափակման ենթարկելու որոշում էր կայացրել, որի հետևանքով այն ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ի իրավական դաշտում, պարտավոր են դադարեցնել իրենց աշխատանքները Ղրիմի բնակիչների համար: Այդ պատժամիջոցների արդյունքում նույնիսկ «Google» ընկերությունն է կասեցրել իր վճարովի ծառայությունները թերակղզու տարածքում:

4392 | 1
Facebook