Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը մինչև սեպտեմբեր երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները

10:33, ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
ԵՄ-ը մինչև սեպտեմբեր երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները

Եվրոմիության անդամ պետությունների արտգործնախարարները երեկ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ որոշում են կայացրել: Ինչպես գրում է «ԲիԲիՍի»-ն, ԵՄ արտգործնախարարների նոր որոշմամբ այդ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է մինչև 2015թ. սեպտեմբեր:

Նիստի ժամանակ ԵՄ-ը քննարկել է նաև ճամփորդական վիզաների արգելքների և հաշիվների սառեցման «սև ցուցակում» հայտնված Ռուսաստանի քաղաքացիների ցանկի ընդլայնումը, սակայն Ռուսաստանի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելու հարց դեռևս չի քննարկվել:

Նշենք, որ ԵՄ արտգործնախարարների՝ երեկվա հանդիպումն անցկացնելու որոշումը հետևել է Մարիուպոլի դեպքերին, երբ ուկրաինական այդ քաղաքում անցած շաբաթ տեղի ունեցած ռմբակոծություններից հետո ավելի քան 30 մարդ զոհվել էր, իսկ հարյուրից ավելին ստացել էին մարմնական վնասածքներ: Կիևի իշխանությունները դրանից հետո հայտարարել էին, որ ահաբեկչական այդ գործողությունները անջատողական ուժերի կողմից են իրականացվել:

5673 | 0
Facebook