Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզո՞ւմ եք Սերժ Սարգսյանը գործից հանի Արմեն Ալավերդյանին... համոզված եմ` վաղն առավոտ էտի ստե չի աշխատելու իրա ձեռ առնելու համար». ցուցարար

12:53, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
«Ուզո՞ւմ եք Սերժ Սարգսյանը գործից հանի Արմեն Ալավերդյանին... համոզված եմ` վաղն առավոտ էտի ստե չի աշխատելու իրա ձեռ առնելու համար». ցուցարար
     «Արմեն Ալավերդյանին վստահված է երկար տարիներ լինել ՊԵԿ-ի կամ փոփոխված անունով նույն կառույցի «սեռի կարդինալի» ֆիկտիվ դերակատարում, ու ինչպես տեսանք երեկ` նա նաև կառավարության խոսափողն էր: Էդքան շատ մտածող տղա ես, Արմեն, արի ժողովրդի կողքին կանգնի, խոսի»,- դիմելով ՀՀ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին, հայտարարեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող առևտրականներից Արտակ Խաչատրյանը: «Ուզո՞ւմ եք` պարոն Սերժ Սարգսյանը գործից հանի Արմեն Ալավերդյանին... ուրեմն համոզված եմ` վաղն առավոտ էտի ստե չի աշխատելու իրա ձեռ առնելու համար»,- հավելեց մյուսը:
     Հիշեցնենք` փոխնախարարը երեկ ասել էր, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը կգործի փետրվարից, իսկ մինչ այդ պահեստավորված ապրանքը գույքագրել պետք չէ: Ա. Ալավերդյանը նաև հայտարարել էր, որ կառավարությունն արդեն ընդառաջել է գործարարների պահանջին ու հետաձգել է օրենքի կիրառումը և որ նահանջելու տեղ չկա:
6104 | 2
Facebook