Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Համազգային թատրոնը կմեկնի Նորթ Հոլիվուդ

17:30, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Համազգային թատրոնը կմեկնի Նորթ Հոլիվուդ
     Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Սոս Սարգսյանի Համազգային պետական թատրոնը` փետրվարի 3-ից 8-ը ներկայացնում են 6-օրյա թատերական փառատոն` Նորթ Հոլիվուդի «Էլ Պորտալ» թատրոնում: Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Համազգային թատրոնի լավագույն ներկայացումները` «Ամենալավ տունը», «44 աստիճանի վրա», «Շխոնց Միհրան» և «Փրկության կղզի»: Այս մասին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին տեղեկացրեց Համազգային թատրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Մանե Մկրտչյանը:
Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի խոսքով` իրենց գլխավոր նպատական է` հայ թատրոնը զարգացնել այն աստիճան, որ կարողանանք մեր արժանի տեղը գրավել համաշխարհային թատերական ասպարեզում: «Առաջիկա մեր հյուրախաղերը այդ ճանապարհի մի մասն է` կարևոր մասը»,- նշեց Վարդան Մկրտչյանը:
2636 | 0
Facebook