Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գուգլ»-ը Ղրիմում մի շարք ծառայություններ է արգելափակել

17:01, շաբաթ, 24 հունվարի, 2015 թ.
«Գուգլ»-ը Ղրիմում մի շարք ծառայություններ է արգելափակել

«Գուգլ» ընկերությունը Ղրիմի բնակիչների համար սահմանափակել է մի շարք ծառայություններ: Այս մասին հաղորդել է «Լենտա»-ն՝ հղում անելով ընկերությանը մոտ կանգնած աղբյուրներին:

««Գուգլ»-ն արգելել է Ղրիմում վճարովի ծառայություններ իրականացնելը: Բացի այդ ընկերությունն այլևս չի կարող որևէ մեկին վճարել, եթե անգամ տվյալ անձը գումար է աշխատել ընկերության ծառայությունների միջոցով. դա տեխնիկապես դարձել է անհնար, քանի որ միջազգային բոլոր բանկերն արգելափակել են Ղրիմում դրամային փոխանցումների ծառայությունները»,- նշված է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների հայտարարության մեջ:

Վճարումների սահմանափակումներն արդեն վերաբերում են նաև համացանցում գովազդի ցուցադրման «Գուգլ»-ի AdWords և AdSense լուծումներին։

Հաղորդվում է նաև, որ ընթացիկ տարվա փետրվարի 1-ից սահմանափակումները վերաբերելու են Google Play հավելվածների խանութի գործունեությանը, քանի որ հավելվածների ներբեռնումը համարվում է արտահանում: Սակայն ընկերության անվճար ծառայությունները, ինչպիսիք են օրինակ Gmail փոստային ծառայությունն ու քարտեզագրական ծառայությունները, Ղրիմի բնակիչների համար մնալու են հասանելի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ PayPal միջազգային վճարումների համակարգը նույնպես արգելափակել էր իր ծառայությունները Ղրիմում:

5950 | 0
Facebook