Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արաբ մեծահարուստը սնանկացրել է Ալրաղացի Լյովիկի խաղատունը. «ՀԺ»

10:06, չորեքշաբթի, 14 հունվարի, 2015 թ.
Արաբ մեծահարուստը սնանկացրել է Ալրաղացի Լյովիկի խաղատունը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սևան քաղաքի մերձակայքում տեղակայված «Ախթամար» հյուրանոցում գտնվող «Գոլդեն Պալաս» խաղատունն ավելի քան մեկ ամիս է, ինչ գրեթե չի գործում: Աշխատում են միայն խաղատան ավտոմատները, իսկ «ժիվոյ» մասը չի գործում:
     Հայտնի Ալրաղացի Լյովիկին պատկանող այս կազինոյի ըստ էության փակումը հետաքրքիր պատճառ ունի: Անցած տարվա դեկտեմբերի սկզբին արաբական երկրներից մի մեծահարուստ իր հարեմի հետ եկել էր Հայաստան և որոշել էր ժամանակ անցկացնել վերը նշված կազինոյում: Մի որոշ ժամանակ խաղալուց և բավական մեծ գումար տանուլ տալուց հետո մեծահարուստը առաջարկել է կազինոյին խաղալ խոշոր խաղադրույքներով: Կազինոն համաձայնել է, ու արաբ մեծահարուստի բախտը բերել է. նա շատ խոշոր գումար է շահել կազինոյից, ըստ որոշ տեղեկությունների մի քանի միլիոն դոլար: Կազինոն վճարել է շահույթը, բայց դրա արդյունքում հայտնվել է սնանկացման եզրին և ըստ էության դադարեցրել գործունեությունը»:
    
Մանրամասները` թերթի համարում:

6695 | 2
Facebook