Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Այսօրվա Ռուսաստանի ապագան բնութագրող ամենահարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն. «Առավոտ»

10:55, հինգշաբթի, 24 հուլիսի, 2014 թ.
Այսօրվա Ռուսաստանի ապագան բնութագրող ամենահարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Դեպի ո՞ւր է տանում Պուտինը Ռուսաստանը և ինչ է սպասվում Ռուսաստանին՝ իսկապես դժվար է կանխատեսել։ Այսօրվա Ռուսաստանի ապագան բնութագրող ամենահարմար բառերն են՝ անկանխատեսելիություն ու անորոշություն։

Հուլիսի 22-ին ՌԴ կառավարության օրենքների նախագծերի հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը։ Հայաստանը ձգտում է օր առաջ անդամակցել մի կառույցի, որի նախաձեռնող երկրին, Պուտինի իշխանության մեղքով, մեկուսացնում են քաղաքակիրթ աշխարհից։

Իհարկե, արևմտյան որոշ երկրներ դեմ կարտահայտվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը, բայց նաև փաստ է, որ ՌԴ-ի հանդեպ այսպիսի անբարյացակամ վերաբերմունք միջազգային հանրության կողմից վերջին տասնամյակներին չի արձանագրվել։

Իսկ Պուտինը կարծես մտադիր էլ չէ կանգ առնել։ Նա քայլում է առաջ, կայսերապետական Ռուսաստանն է նրա տեսլականը, Հայաստանն էլ՝ նրա հետևից։ Բայց դեպի ո՞ւր»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

2489 | 1
Facebook