Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդը և բնությունը». ցուցահանդես՝ «Նարեկացի» արվեստի միությունում

17:30, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
«Մարդը և բնությունը». ցուցահանդես՝ «Նարեկացի» արվեստի միությունում

Հուլիսի 30-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Աննա Համբարյանի անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կրում է «Մարդը և բնությունը» խորագիրը:

Միջոցառմանը ներկայացվելիք գեղանկարներն արտահայտում են նկարչի մտորումներն անցողիկի և հավերժի, մարդու, բնության և տիեզերքի կապի, ներդաշնակության մասին:

Աննա Համբարյանը սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում. 2004 թվականից ՀՀ նկարիչների միության անդամ է:

2008 թվականին անհատական ցուցահանդեսով հանդես է եկել «Արտ Բրիջ»-ում:

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Մուտքն ազատ է:

2693 | 0
Facebook