Արդեն հայտնել էինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարություն՝ վարչապետին փոխանցելու իրենց նամակը, թե ի՞նչ հիմնավորմամբ զինգրքույկում նշված չէ մարտական գործողության մասնակցելու հանգամանքը:
«Ես ծառայել եմ Հադրութի զորամասում, եղել եմ մարտական դիրքերում, իրականացրել եմ հերթապահություն, բայց մեզ ասել են՝ ձեր զորամասը գործողությունների մեջ ընդգրկված զորամաս չի համարվում: Ասել են՝ քանի որ մարտական դիրքեր չեք հանձնել, կորուստներ չեք ունեցել, ի՞նչ մարտական գործողություն: Այսինքն՝ որտեղ թեժ մարտ ա տեղի ունեցել, դա են համարո՞ւմ մարտական գործողություն: Ինչպե՞ս է լինում, որ զորամասի 10 տոկոսի զինգրքույկում նշված է, 90 տոկոսինը՝ ոչ: Երբ նռնականետով մարտ են վարում հեռվից, դա չի համարվո՞ւմ մարտական գործողություն: Օրենքի խախտումներ են եղել, որոնց համար պատասխանատվության պետք է ենթարկվեն հրաման տվողները»,- ասել է տղաներից մեկը: