Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես տեղյակ չեմ եղել դրա մասին». Սեյրան Օհանյան

15:15, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
«Ես տեղյակ չեմ եղել դրա մասին». Սեյրան Օհանյան

«Ես տեղյակ չեմ եղել դրա մասին»,- «Ազատության» հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին, ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Թե ինչ ճանապարհով կարող է զինվորի հասանելիք սնունդը հայտնվել գեներալի պահեստում, Ս. Օհանյանն ասել է. «Ապրիլյան պատերազմի օրերին բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացրել: Դա մենք պետք է ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Թե ինչպես է իրականացվել, դա իրավապահ մարմինները պետք է պարզեն: Այսինքն՝ ՊՆ ղեկավարությունը գնումների գործընթացում պատասխանատու չէ, այլև գնումների որակի, քանակի և ճիշտ ժամանակի մատակարարելու համար է պատասխանատու, իսկ տեղում արդեն պատասխանատու են կառույցի համապատասխան ներքին օղակները»,- մանրամասնել է Ս. Օհանյանը:

Նա նշել է, որ երևույթը, ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ իր համար, շատ մեծ ցավ է։ «Տպավորություններն, իհարկե, վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները»:

Անդրադառնալով աշակերտների նամակներին, նախկին նախարարն ասել է. «Հատկապես աշակերտների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն էին բացել մեր զինվորների առջև՝ տրամադրելու, որ իրենք պայքարեն, այնպես, ինչպես իրենք արել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Իհարկե, երևույթը տհաճ է։ Բայց պետք է պարզաբանումներ լինեն, որովհետև մատակարարման խնդիրները մի քանի հարթության վրա են իրականացվում»:

9740 | 2
Facebook