Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Խաղաքարտերը բացվում են, սկսվում է բաց խաղ. «Ժամանակ»

10:45, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Խաղաքարտերը բացվում են, սկսվում է բաց խաղ. «Ժամանակ»

«Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և թերևս ամբողջ Հայաստանում սկսված շարժման յոթերորդ օրը, երևի թե, հնարավոր է գնահատել որպես խաղաքարտերի զգալի բացման օր, ընդ որում` այդ բառի ամենևին ոչ խորհրդապահական իմաստով: Պարզա­պես շատ հարցեր և դիրքորոշումներ որոշակիացան և´ փողոցում, և´ իշխանությունում: Իհարկե, դրանք ամենևին սպառիչ որոշակիացումներ չէ­ին և ոչ միայն չէին տալիս բոլոր հարցերի պա­տասխանները, այլ նաև ինքնին առաջացնում են նորերը և ոչ պակաս կարևորները, քան կային արդեն իսկ: Սակայն իրավիճակի զարգացումը, նոր փուլը, որի մասին մենք խոսել էինք երկու օր առաջ, արդեն իսկ դրսևորվում է որոշակիորեն ավելի բաց խաղով»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5824 | 0
Facebook