Ապստամբ հուսիթները բալիստիկ հրթիռներ են արձակել Եմենի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, հաղորդում է DW-ն: Դեպքի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ արձակվել է 7 բալիստիկ հրթիռ, որոնք ոչնչացվել են Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կողմից:
Հրթիռներից մեկի բեկորներն ընկել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի բնակելի թաղամասի տարածքում:
Զոհվածը և վիրավորները Եգիպտոսի քաղաքացիներ են: