Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում. Անդրեյ Պիոնտկովսկի. «168 ժամ»

10:35, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում. Անդրեյ Պիոնտկովսկի. «168 ժամ»

«Հարավային Կովկասում Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին և Հայաստանին պահել «պատանդի» կարգավիճակում: Կարծում եմ` այստեղ ևս Միացյալ Նահանգները կսկսի այլ կերպ դրսևորել իր քաղաքականությունը, որը գուցե խաղաղեցնի իրավիճակը ղարաբաղյան տարածաշրջանում, բայց դրա համար նաև կողմերից է քաղաքական կամք անհրաժեշտ: Իրենք՝ հակամարտող կողմերը ևս, հակամարտության չկարգավորված կարգավիճակից օգտվել են, ներքաղաքական խնդիրներ են լուծել, չեն փորձել սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը, ինչն իրականում հզոր է եղել:

Հայաստանն ինքն է իրեն դրել անելանելի դրության մեջ՝ իր արտաքին քաղաքականությունը 100%-ով կողմնորոշելով դեպի Ռուսաստան, ինչը չեն արել ԵԱՏՄ անդամ մյուս երկրները նման ծավալով»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ռուսական քաղաքականությանը Ղարաբաղում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

4171 | 1
Facebook