Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկե՛ք միավորվենք». «Հանուն Հայաստան պետության» ճակատը կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին

19:40, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Եկե՛ք միավորվենք». «Հանուն Հայաստան պետության» ճակատը կոչով դիմեց Նիկոլ Փաշինյանին

«Հանուն Հայաստան պետության» ճակատի համակագող խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, ով ներկայացնում էր իշխանափոխության՝ իրենց առաջարկած մոդելը, Ազատության հրապարակում ելույթի ժամանակ խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին: «Եկե՛ք միավորվենք: Միավորումն էլ հավատ կաթնացնի ժողովրդի մեջ, որ պայքարողները ոչ թե իրենց պաշտոններին հետամուտ են հայտնվել այստեղ, այլ իսկապես ժողովրդի մասին են մտածում: Եթե մտածում են, չմիավորվելը ո՞րն է: Շատանանք, դառնանք հարյուր հազարավորներ ու մի օր կտեսնենք, որ հարցն իրեն-իրեն լուծվել է»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել, որ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները հանդիպման էին հրավիրել Նիկոլ Փաշինյանին, ով չէր ընդունել այն և ճակատի անդամների հետ հանդիպման չէր գնացել:

4841 | 0
Facebook