Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը մեկնաբանել է նացիստական Գերմանիայի հետ Ռուսաստանի համեմատությունը

16:15, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Կրեմլը մեկնաբանել է նացիստական Գերմանիայի հետ Ռուսաստանի համեմատությունը

Կրեմլը «վիրավորական և անթույլատրելի» է համարում նացիստական Գերմանիայի հետ Ռուսաստանի համեմատությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը խորհրդարանում քննարկումների ժամանակ համաձայնել էր այն պնդման հետ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆուտբոլի աշխարհի առաջնությունն օգտագործում է որպես PR քայլ, ինչպես Ադոլֆ Հիտլերը Գերմանիայում 1936թ. Օլիմպիական խաղերն օգտագործեց:

«Բացարձակ զզվելի հայտարարություն, որը հարիր չէ Մեծ Բրիտանիայի, և որևէ այլ երկրի արտաքին գործերի նախարարին»,- ասել է Կրեմլի մամուլի խոսնակը:

4927 | 0
Facebook