Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղրիմն Ուկրաինայի մաս է». ԱՄՆ պետդեպն արձագանքել է Պուտինին

11:55, հինգշաբթի, 15 մարտի, 2018 թ.
«Ղրիմն Ուկրաինայի մաս է». ԱՄՆ պետդեպն արձագանքել է Պուտինին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթն արձագանքել է ՌԴ նախագահի հայտարարությանն, ըստ որի՝ Ղրիմի թերակղզին ԽՄ տարիներին անօրինական է տրվել Ուկրաինային: «4 տարի առաջ Ղրիմի բնակիչներն ստիպված են եղել անօրինական կերպով բեմադրված հանրաքվեի մասնակցել՝ գտնվելով ռուսական զինված ուժերի հսկողության տակ: Ռուսաստանի հայտարարությունը, թե բնակիչներն ազատ ընտրություն են կատարել, այդպես չէ»,- նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը: «Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը և հարգում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Ղրիմն Ուկրաինայի մաս է: Մեր պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չվերադարձնի Ղրիմի հանդեպ Ուկրաինայի վերահսկողությունը»,- ասել է նա:

8932 | 0
Facebook