Կրասնոդարում ընթացող Համառուսական ֆորումի ընթացքում ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտնել է Թուրքիայից լոլիկի ներկրման կրճատման պատճառների, այլ երկրներից բանջարեղենի մատակարարների հետ համագործակցության մասին, հաղորդում է rusarminfo-ն:
«Թուրքիայից Ռուսաստան ներմուծման համար թույլատրված 50 հազար տոննա լոլիկից ներկրվել է մոտ 10 հազարն, ինչը կապված է թուրքական բանջարեղենի ցածր որակով և գնորդների մոտ պահանջարկի անկմամբ: Բացի այդ, ռուսական շուկա են դուրս եկել առավել կանխատեսելի մատակարարներ, այդ թվում՝ Հայաստան, Մարոկկո, Չինաստան և Ադրբեջան»,- Տկաչովի խոսքն է մեբջբերում РИА Новости-ն:
Նա նշել է, որ էժան և ոչ որակյալ ապրանքը պահանջված չէ ռուսական շուկայում նաև սեփական արտադրության զարգացման պատճառով: