Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոյեմբերյանում պտղատու այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով են ոռոգվում, ինչն ուռուցքածին հատկություն ունի». Ոսկան Սարգսյան

11:50, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Նոյեմբերյանում պտղատու այգիները ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով են ոռոգվում, ինչն ուռուցքածին հատկություն ունի». Ոսկան Սարգսյան

Մեր Նոյեմբերյանի սարից նայեցի Թեղուտին... և սահմռկեցի ավերված սար ու անտառից, կարծես ատոմային ռումբ գցած լինեն այդտեղ: Մեծ Հովհաննես Թումանյանը գրել է՝ երկաթուղին մտավ Լոռու ձորը, երկաթուղու շչակից կխտարը փախավ: Շնողի և Թեղուտի ձորերը հիմա պղտորված են հանքի արտադրական ջերով, ոչ թե ձուկ, գորտ էլ չի մնացել: Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում շուրջ 1000 հեկտար պտղատու, հիմնականում՝ դեղձի այգիներ, ծանր մետաղներով հագեցած Դեբեդի ջրով են ոռոգվում: Ծանր մետաղներն ուռուցքածին հատկություն ունեն: Թեղուտի հանքը հիմա չի գործում, տարածքի բնակիչները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ՝ անգործ, ավերված բնության մեջ: Մեր անտառները հազարավոր տարի պահել են մեր պապերին, պետք չէր դրանք ավերել:

3400 | 0
Facebook