Դատախազությունը պահանջել է շորթման գործով 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի դատապարտել հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին (Զախարի Քալաշով), հաղորդում է BBC-ն:
Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանում նիստի ընթացքում դատախազությունը պահանջել է Քալաշովին որպես հավելյալ պատիժ տուգանել 700 հազար ռուբլու չափով:
Շորթման գործով, ընդհանուր առմամբ, դատավարություն է անցնում 14 մարդ:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ գործում շորթման 2 դրվագ կա՝ 8 միլիոն ռուբլի Elements ռեստորանի սեփականատեր Ժաննա Քիմից և 10 միլիոն ռուբլի՝ գործարար Լև Գարամովից: Մեղադրյալներից ոչ ոք մեղքը չի ընդունում: