Facebook ընկերությունը 2017 թվականին ստացել է 15,9 միլիարդ դոլարի շահույթ: Այս մասին ասվում է ընկերության զեկույցում:
Այսպիսով, անցյալ տարվա համեմատ՝ այն աճել է 56%-ով:
Facebook-ի եկամուտն աճել է ՝27,6 միլիարդ դոլարից մինչև 40,6 միլիարդ դոլար:
2017-ի դեկտեմբերին սոցիալական ցանց մուտք գործած օգտվողների թիվը կազմել է 1,4 միլիարդ, ամսվա ընթացքում` առնվազն 2,13 միլիարդ: Ընկերության տվյալներով՝ երկու ցուցանիշների տարեկան աճը կազմել է 14%: