Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրինում թուրքական ռազմական գործողությունների հետևանքով 24-ամյա հայ է զոհվել

13:05, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
Աֆրինում թուրքական ռազմական գործողությունների հետևանքով 24-ամյա հայ է զոհվել

Սիրիայի Աֆրինում քաղաքում Թուրքիայի կողմից նախաձեռնված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների հետևանքով քաղաքի հայկական համայնքի 24-ամյա ներկայացուցիչ է զոհվել:

«Ռոշեր Քոնիս անունով երիտասարդը զոհվել է հունվարի 24-ի ավիահարվածների հետևանքով: Նա Աֆրինում բնակվող հայկական ընտանիքից էր: Նրա մայրն ու քույրը թուրքական բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով վնասվածքներ են ստացել»,- հայտնում է տեղական ANF News պարբերականը:

Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ զոհված հայի նախնիները հիմնվել են Աֆրինում Հայոց ցեղասպանության տարիներին:

5068 | 0
Facebook